Լաս Վեգասի փառքի ճեմուղում կտեղադրվի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը

Armenpress 09:43, 7 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի երգիչ Արման Հովհաննիսյանի անվանական աստղը կտեղադրվի Լաս Վեգասի Փառքի ճեմուղում` 2020 թվականի սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 29-ամյակի օրը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հովհաննիսյանը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում:

«Իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին դուք կաք, և սա ոչ միայն իմ, այլև իմ և ձեր տոնն է և հաջողությունը»,- նշել է երգիչը և շնորհակալություն հայտնել իր հանդիսատեսին, իր ընկերներին ստեղծագործական կյանքի ձեռքբերումներով ուրախանալու համար:

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am