«Փյունիկ»-ը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Դիլիջանում

Armenpress 22:25, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Փյունիկ»-ը ուսումնամարզական հավաքի վերջին օրըերկու ընկերական հանդիպում անցկացրեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նախ «Փյունիկ»-ն ուժերը չափեց Չարենցավանը ներկայացնող «Վան»-ի հետ և զիջեց 2:4 հաշվով, իսկ երկրորդ խաղում ոչ-ոքի` 1:1 գրանցեց «Վեստ Արմենիա»-ի հետ:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաև հեռարձակմանհետկապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:  Բարձրագույն խմբումառաջինտուրում կմրցեն հետևյալ զույգերը՝   «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»,  «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am