ՀՖԿՍՊԻ-ը նպատակ ունի հիմք դնել սպորտի մարքեթոլոգների և կառավարիչների դպրոցին

Armenpress 20:08, 6 Օգոստոս, 2020

 ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում անցկացվեց «Սպորտի կառավարման և մարքեթինգի հիմնախնդիրները, զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով կլոր սեղան-խորհրդակցություն։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` սպորտի կառավարումը Հայաստանում ավելի պահանջված մասնագիտություն դառնալու շուրջ էլ ծավալվել էր քննարկումը: «Սպորտի կառավարման և մարքեթինգի հիմնախնդիրները, զարգացման հեռանկարները Հայաստանում, բավականին խոցելի թեմա է: Քանի որ Հայաստանում այդ շուկան դեռևս զարգացած չէ: Փորձում ենք նաևմեր ինստիտուտում առկա ամբիոնին նոր շունչ հաղորդել և սա այդ ամենի առաջին քայլն է»,-լրագրողներիհետ զրույցում ասաց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտորիժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Խիթարյանը: Վերջինս շեշտեց, որ ժամանակ է, որ Հայաստանում սպորտը ոչ թե պետք է գոյատևի, այլ պետք է զարգանա, իսկ զարգացման համար մեծ դեր ունի սպորտի կառավարում և մարքետինգը:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի Մարքեթինգի ֆակուլտետի դեկան Նաիրա Հայրապետյանը, որ հրավիրված բանախոսներից մեկն էր, ողջունեց նման հանդիպումների անցկացումը։  «Սպորտը միայն նվաճումներ գրանցելու համար չէ, այլ նաև` բիզնես։ Հայաստանն ունի շատ մեծպոտենցիալ։ Խնդիրը սպորտի ոլորտում միայն այն չէ, որ չունենք լավ մարքեթոլոգներ, մենք չենքուսումնասիրում շուկան և դրա ազդեցությունը սպառողի վրա։ Կարևոր է ուսումնական պրոցեսի ճիշտկազմակերպումը․ պրոֆեսիոնալների մուտքը լսարան, գրագետ կրթական ծրագրեր ու տեսականի ևգործնականի մեկտեղում։ Ես կարծում եմ, որ ՀՖԿՍՊԻ-ին հիմք կդնի սպորտի մարքեթոլոգների ևկառավարիչների դպրոցին»,-հավելեց Նաիրա Հայրապետյանը։

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am