Բեյրութի պայթյունից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չի տուժել

Armenpress 16:47, 6 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկից ոչ մի օբյեկտ չի տուժել Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած, պայթյունի հետեւանքով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 6-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են այդ միջազգային կառույցի մամուլի ծառայությունում, կառույց, որի կենտրոնակայանը գտնվում Է Փարիզում: «Պայթյունից վնասված գոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մի օբյեկտ չկա»,- նշել են մամուլի ծառայությունում: «Բեյրութում մեր բյուրոյի հետ այս պահին մենք գնահատում ենք այն վնասը, որը հասցվել Է թանգարաններին եւ ազգային մշակութային օբյեկտներին»,- ընգծել են ՅՈՒՆԵՍԿՕ-ում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված լիբանանյան օբյեկտների թվում են Վալիդ Առաջինի պալատի ավերակները եւ դրան հարող տարածքը Անջար քաղաքում, ինչպես նաեւ Բաալբեկ հինավուրց քաղաքը: Այդ տեսարժան վայրերը գտնվում են Բեքաայի հովում:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am