Սինգապուրում հետեւելու են զբոսաշրջիկների տեղաշարժմանը. Travel and Leisure

Armenpress 16:43, 6 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 11-ից այն բոլոր զբոսաշրջիկները, որոնք կժամանեն Սինգապուր, պարտավոր կլինեն իրենց հետ վերցնել հատուկ սարքեր, որոնք ցույց են տալիս նրանց գտնվելու վայրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Travel and Leisure-ը:Երկրի առողջապահության նախարարությունը նշել Է, որ այդ սարքերում կա միայն Bluetooth եւ GPS՝ երկրատեղորոշման համար, իսկ աուդիո եւ վիդեո նրանք չեն գրանցելու: Այդ գաջեթները պարտավոր կլինեն կրել 12-ից բարձր տարիքի բոլոր ճանապարհորդները: Դրանք բաժանելու են օդանավակայանում՝ անձնագրային ստուգում անցնելուց հետո: Սարքը հարկավոր Է ակտիվացնել այն վայր ժամանելուց հետո, որտեղ զբոսաշրջիկը անցկացնելու Է կարանտինը:Եթե եկվորը որոշի խախտել ինքնամեկուսացումը, կառավարությունն այդ մասին կիմանա: Առայժմ պարզ չԷ, թե հատկապես ինչպիսի տեսք են ունենալու սարքերը: Դրանք կարող են լինել թեւնոցներ, որոնք նման են այն սարքերին, որոնք արդեն օգտագործվում են Հոնկոնգում եւ Հարավային Կորեայում:Իշխանությունները հայտարարել են, որ չեն պահպանելու զբոսաշրջիկների անձնական տեղեկատվությունը, իսկ նրանց տվյալները մանրամասնորեն ծածկագրվելու են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am