ՀԱԳՄ նախագահի կոչից հետո Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ փոխանցվել է ավելի քան 65 մլն դրամ

Armenpress 14:15, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հուլիսի 21-ին կոչով դիմել էր Հայաստանի գործարարներին ու արտերկրում իրենց ձեռնարկներում հաջողություններ գրանցած մեր հայրենակիցներին՝ հնարավորության սահմաններում իրենց մասնակցությունն ունենալ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի համալրմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունից, ՀԱԳՄ նախագահի համոզմամբ՝ այս կերպ ավելի հասցեական, նպատակաուղղված ու համակարգված բնույթ կհաղորդվի գործարարների կողմից հայոց բանակին ցուցաբերվող օժանդակությանը՝ «Ի պետս մեր ապագա հաղթանակների, ի  սատարումն մեր հայրենիքի խաղաղ առօրյայի և պետականության ամրապնդման»։

Կոչին հաջորդած շուրջ երկու շաբաթվա ընթացքում հայ գործարարների կողմից «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին է փոխանցվել 65 050 000 դրամ։

Գործարարների հանգանակությունը շարունակվում է։

 

 

 

 

 

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am