Թուրքիայի նախարարը հերքել Է կորոնավիրուսի պատճառով լեփ-լեցուն հիվանդանոցների մասին լուրերը

Armenpress 13:29, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան օգոստոսի 6-ին հերքել Է այն պնդումները, թե երկրի հիվանդանոցները լեփ-լեցուն են նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թվի աճի պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք չունենք նահանգներ, որտեղ հիվանդանոցները լեփ-լեցուն լինեին COVID-9-ի պատճառով:

Հայտարարությունները հիմքեր չունեն,- Twitter-ի իր Էջում գրել Է առողջապահության նախարարության ղեկավարը:- Թող նրանք, ովքեր նման հայտարարություններ են անում, նախազգուշական այնպիսի միջոցներ ձեռնարկեն, թե իբր հիվանդանոցներն իրոք լեփ-լեցուն են: Հնարավոր Է, այդ դեպքում դա օգուտ բերի հասարակությանը»: Նախօրյակին մի շարք թուրքական զանգվածային լրատվամիջոցներ հայտնել Էին, թե որոշ խոշոր քաղաքներում, այդ թվում Անկարայում, հիվանդանոցները լեփ-լեցում են կորոնավիրուսով հիվանդներով:

Մինչդեռ օգոստոսի 5-ին Քոջան հույս Էր հայտնել, թե անցյալ շաբաթ Ղուրբան-բայրամի տոնակարությունը կորոնավիրուսով վարակաման նոր դեպքերի թվի լուրջ աճի չի հանգեցնի: Կորոնավիրուսը Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել Է մարտի 10-ին: Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել Է 236 հազարը, մահացել Է 5 784 մարդ, առողջացել Է 219 506 հիվանդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am