COVID-ի նոր դեպքերի օրական աճի ռեկորդ Է գրանցվել Ղրիմում

Armenpress 13:24, 6 Օգոստոս, 2020
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում հասել Է 39-ի, դա ռեկորդային ցուցանիշ Է տարեսկզբից ի վեր, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Օգոստոսի 5-ին Ղրիմի հանրապետության տարածքում գրանցվել Է կորոնավիրուսով վարակման 39 դեպք: Դրանցից 16-ը հայտնաբերվել են բժշկական օգնության համար դիմելու ժամանակ, 17-ը՝ ավելի վաղ գրանցված հիվանդների հետ շփվածների թվում, վեցը՝ առողջ մարդկանց հետազոտման ժամանակ»,- Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը օգոստոսի 6-ին հայտնել Է «ՎԿոնտակտե»-ում:Ավելի վաղ տարածաշրջանի համար առավելագույն ցուցանիշը գրանցվել Էր հուլիսի 4-ին. այդ ժամանակ բժիշկները մեկ օրում հայտնաբերել են 39 ախտահարվածների:Ընդամենը տարվա սկզբից Ղրիմում հայտնաբերվել Է 1396 COVID-դրական: 16 պացիենտ մահացել Է, 986-ը՝ դուրս են գրվել ապաքինվելուց հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am