Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ

Armenpress 13:26, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 7-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Տավուշի մարզ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախագահ Սարգսյանը սահմանամերձ Չինարի գյուղում, որը վերջերս Ադրբեջանի սանձազերծած նախահարձակ ռազմական գործողությունների և ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակավայրերի հրետակոծման հետևանքով առավել տուժած համայնքներից է, հանդիպում-զրույց կունենա չինարեցիների հետ:

Սահմանամերձ մեկ այլ բնակավայրում՝ Բերդում, նախագահ Սարգսյանը կայցելի քաղաքի արտադրական ձեռնարկություններ:  

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am