Շտեգենը և «Բարսելոնան» համաձայնության են եկել նոր պայմանագրի շուրջ  

Armenpress 12:07, 6 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը կմնա ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Բարսելոնան» համաձայնության է եկել գերմանացի դարպասապահի հետ նոր պայմանագրի շուրջ: Ըստ ԶԼՄ-ների՝ կողմերի միջև նոր պայմանագիրը նախատեսված կլինի  5 տարվա համար: Շտեգենը կստանա ավելի բարձր աշխատավարձ:

 Գերմանիայի ազգային թիմի դարպասապահ ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am