Միհրան Մանասյանը նոր ակումբի ունի

Armenpress 23:35, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի բազմակի չեմպիոնը միացել է Չարենցավանի «Վան»-ին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ակումբ էտեղափոխվել «Լոռիի» հարձակվող Միհրան Մանասյանը։ Միհրանը 8 անգամ դարձել է Հայաստանիչեմպիոն, մեկական անգամ նվաճել է գավաթն ու սուպերգավաթը։ Մանասյանը նաև 3 տարի դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի խաղերը կմեկնարկեն օգոստոսի 14-ին: Սակայն, կախված կորոնավիրուսի համաճարակի հետագա դրսևորումներից, ինչպես նաևհեռարձակմանհետկապված տարբեր հանգամանքներից, հնարավոր են փոփոխություններ:  Բարձրագույնխմբումառաջինտուրում կմրցեն հետևյալ զույգերը՝   «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա»,  «Նոա»-«Շիրակ», «Արարատ»-«Փյունիկ»,  «Ուրարտու»-«Լոռի», «Վան»-«Գանձասար-Կապան»:   

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am