«Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի

Armenpress 18:15, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ,  5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կրկնակի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա»-ն նոր համալրում ունի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է  ակումբի մամուլի ծառայությունը։ Ակումբին է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Դավիդ Ումանեսը:

Դավիդը հանդես է եկել իսպանական «Սարագոսա Մ19», «Ատլետիկո Մալագա», «Լոգրոնես Պրոմեսաս», բուլղարական «Սլավիա Սոֆիա» և մի շարք այլ ակումբներում։

Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը, հանդիսացել է ռումինական «Ակադեմիկա Կլինչենի» ակումբի ֆուտբոլիստ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am