1000х90.jpg (78 KB)

Լեհաստանի բնակիչները անհայտ սերմերով ծանոցներ են ստացել Չինաստանից

Armenpress 18:04, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանից անհայտ սերմեր են փոստով ստանում Լեհաստանի բնակիչները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Լեհաստանի հեռուստատեսությունը: «Առաջին այդպիսի հանելուկային ծանոց ստացողներից մեկը եղել Է Յավոժնոյի (Սիլեզի վոյեւոդություն) մի բնակչուհի: Կինը, սակայն, ծանոց չԷր պատվիրել Չինաստանից, եւ դա զգուշության առիթ Էր դարձել»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ծանրոց ստացողը դրա մեջ գտնվող սերմերը հանձնել Է համապատասխան ծառայություններին: «Նրան անհանգստացրել Է այն, որ ծանրոցի մեջ եղել են ինչ-որ սերմեր, որոնք ոչ մի նշում չեն ունեցել, բոլոր մակագրությունները եղել են չինարեն:

Նա նույնիսկ չի կարողացել հասկանալ, թե դրանք ինչ սերմեր են»,-ասում Է բույսերի եւ սերմերի պաշտպանության կատովիցյան վոյեւոդության փոխտեսուչ Ագնեշկա Գուրսկայան: «Փաթեթներում միայն սերմեր են: Սա շատ վտանգավոր իրավիճակ Է: Դրանք կարող են սպառալ գյուղատնտեսական մշակաբույսերին»,-նշել Է բույսերի եւ սերմերի պաշտպանության պետական տեսուչ Անջեյ Զամանը: Լեհական հեռուստատեսության տվյալներով՝ ավելի վաղ Չինաստանից հանելուկային սերմերով նմանօրինակ ծանրոցներ Էին ստացել Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում եւ ԱՄՆ-ում: Ավելի վաղ նաեւ հաղորդել Էր, որ Չինաստանից անանուն ուղարկողներից անհայտ ծանոցներ են ստանում Ճապոնիայում: Հայտնել են, որ ծանրոցների վրա փոստի նշումը եւ նշված հետադարձ հասցեները նույնպես չինական են, բայց ՉԺՀ-ի ԱԳ նախարարությունը համառորեն պնդում Է, որ փոստի դրոշմները կեղծված են եւ հերքում Է իր երկրի որեւԷ կապն առեղծվածային ծանրոցների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am