Վրաստանում առաջին զբոսաշրջիկներին են դիմավորել ավիահաղորդակցությունը վերսկսվելուց հետո

Armenpress 17:45, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զբոսաշրջիկներն են Վրաստան ժամանել ավիահաղորդակցությունը վերսկսվելուց հետո, որը կասեցվել Էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի Էկոնոմիկայի նախարարության ղեկավար Նատիա Տուռնավան՝ ելույթ ունենալով ճեպազրույցում: Վրաստանն օգոստոսին բացել Է կանոնավոր հաղորդակցությունը Գերմանիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Լիտվայի եւ Էստոնիայի հետ:

«Չվերթներ են կատարվում են Մյունխենից, վաղը մենք առաջին ինքնաթիռն ենք սպասում Ռիգայից: Վերջերս ինքնաթիռ Է ժամանել Փարիզից: Մենք նաեւ շարունակում ենք բանակցություններն այլ ընկերությունների հետ՝ ավիահաղորդակցության փուլային բացման համար, բայց, իհարկե, հաշվի առնելով համաճարակային իրադրությունը»,-հայտարարել Է Տուռնավան: Զբոսաշրջության վարչակազմի ղեկավար Մարիամ Կվրիվիշվիլին ճեպազրույցում ասել Է, որ Մյունխենից եւ Փարիզից ժամանող զբոսաշրջիկները պարտադիր կարանտին չեն անցնում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը հայտարարել Է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել Է վարակման արդեն ավելի քան 18 միլիոն դեպք, ավելի քան 691 հազար մարդ մահացել Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am