1000х90.jpg (78 KB)

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացնում Կոտայքում ու Արագածոտնում. խախտումներ չկան

Armenpress 17:37, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները էական խախտումներ չեն հայտնաբերել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը.

«Առկա են եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել նաև դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Շինանյութի մի շարք խանութներում դիտարկվել են թերություններ՝ կապված սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումների հետ, որոնք տեղում շտկվել են:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am