Բեյրութի նավահանգսում տեղի ունեցած պայթյունից Բելգիայի քաղաքացի Է զոհվել

Armenpress 13:32, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում Բելգիայի քաղաքացի Է զոհվել Բեյրութի նավահանգստոում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Օգոստոսի 5-ին այդ մասին հայտնել Է Բելգիայի վարչապետ Սոֆի Վիլմեսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ցավակցություն ենք հայտնում բոլոր տուժածներին եւ նրանց մերձավորներին այս դժվարին ժամանակներում: Մասնավորապես, նաեւ մեր հայրենակցի (մերձավորներին), որը զոհվել Է այդ ողբերգության ժամանակ»,- ասել Է նա Օգոստոսի 4-ին թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Ֆիլիպ Գոֆենը հայտնել Է, որ պայթյունի հետեւանքով թեթեւակի վրավորվել են Լիբանանում Բելգիայի դեսպանության երկու աշխատակից եւ նրանց ընտանիքների երկու անդամ: Նաեւ վնասվել Է դիվանագիտական ներկայացուցչության շենքը:

Օգոստոսի 4-ին հուժկու պայթյուն Է որոտացել Բեյրութի ծովային նավահանգստի շրջանում՝ Լիբանանի ռազմածովային ուժերի ռազմակայանի մերձակայքում: Պայթյունի ալիքից ոչնչացվել եւ վնասվել են տասնյակ տներ եւ ավտոմոբիլներ, մայրաքաղաքի շատ թաղամասերում ջարդվել են ապակիները: Տեղի իշխանությունների տվյալներով՝ պայթյունի պատճառ Է դարձել 2015 թվականին մաքսային ծառայության կողմից առգրավված 2 700 տոննա ամոնիակային սելիտրան, որը պահվում Էր պահեստում: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am