Ռուսաստանը հանել Է օտարերկրացիների անայցագիր ռեժիմը գործուղումների համար

Armenpress 13:19, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն Է ստորագրել ՌԴ-ում անայցագիր ռեժիմի սահմանափակումները հանելու մասին, որը վերաբերում Է օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումներին. փաստաթուղթը հրապարակվել Է կառավարության կայքում տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուսաստանում անայցագիր ռեժիմ Է թույլատրվում օտարերկրացիների կարճաժամկետ գործուղումների համար: Խոսքն այն երկրներից դիվանագիտական կամ ծառայողական անձնագրեր ունեցողների մասին Է, որոնց հետ գործում են անայցագիր ուղեւորությունների համաձայնագրեր»,-ասվում Է փաստաթղթին կից բացատրագրում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am