Բրիտանահայ գործարար Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին

Armenpress 12:56, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական “Augment Bionics” ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջը:

«30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am