1000х90.jpg (78 KB)

Լիբանանի իշխանությունները պլանավորում են Բեյրութի պայթյունի հետաքննությունը վերջացնել 5 օրում

Armenpress 12:44, 5 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանի իշխանությունները պլանավորում են օգոստոսի 4-ին Բեյրութում որոտած պայթյունի հանգամանքների հետաքննությունն ավարտել հինգ օրում: Օգոստոսի 5-ին այդ մասին ՕՏՎ հեռուստաալիքին հայտարարել Է Լիբանանի Մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հուսով ենք հետաքննության ընթացքում հստակ արդյունքի անցնելու հինգ օրում»,- ասել Է նա: Ինչպես նշել Է Լիբանանի մաքսատան ղեկավարը, համապատասխան ցուցում են տվել հանրապետության նախագահ Միշել Աունը եւ վարչապետ Հասան Դիաբը: Վերջին տվյալներով՝ զոհվել Է ավելի քան 100 մարդ, շուրջ 4 հազարը տուժել Է: Երկրում սուգ Է հայտարարված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am