«Արարատը» ընկերական հանդիպում կանցկացնի «Գանձասար-Կապան»-ի հետ

Armenpress 23:00, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատը» շարունակում է պատրաստվել 2020/21 մրցաշրջանի մեկնարկին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատը» նախապատրաստական շրջանի երկրորդ ընկերական հանդիպումը կանցկացնի «Գանձասար-Կապանի» հետ: անդիպումը կկայանա օգոստոսի 8-ին ժամը 11:00-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում:

Ավելի վաղ Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ «Արարատ»-ն առաջին ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց «Շիրակ»-ին: Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ը և «Արարատ»-ն անցկացրին ընկերական հանդիպում:   Խաղն ավարտվեց «Արարատի» հաղթանակով` 7։2 հաշվով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am