ԱՄՆ-ում մեկ մարդ է զոհվել Isaias փոթորկի հետևանքով առաջացած տորնադոյից

Armenpress 19:37, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն մեկ մարդ է զոհվել, և մի քանիսը տուժել են ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում Isaias փոթորկից առաջացած տորնադոյի հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ABC հեռուստաալիքի եթերում նահանգապետ Ռոյ Կուպերի արած հայտարարությանը:

«Մենք ֆիքսել ենք փոթորկից առաջացած մի քանի տորնադո։ Առայժմ թվերի ճշտության վստահություն չկա, բայց մեզ հայտնի է մեկ զոհի և մի քանի տուժածների մասին, այն բանից հետո, երբ տորնադո է տեղի ունեցել նահանգի հյուսիս-արևելքում ՝ Բերտի օկրուգում, շարժական տների կայանատեղիում»,- ասել է Կուպերը:

Նրա տվյալներով՝ փոթորկի պատճառով Հյուսիսային Կարոլինայի շուրջ 355 հազար բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության:

Isaias փոթորիկը Հյուսիսային Կարոլինայում մոլեգնել է օգոստոսի 3-ի երեկոյան։ Նրա մոտենալու պատճառով փոթորկի նախազգուշացում է հայտարարվել Հարավային և Հյուսիսային Կարոլինա նահանգների ափամերձ շրջաններում, ինչպես նաև Նյու Յորքում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am