1000х90.jpg (78 KB)

Լիբիայի ԱՀԿ-ի ուժերը պատրաստվել են Հաֆթարի բանակի վրա հարձակմանը

Armenpress 17:44, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զինված ուժերն ավարտել են անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները Սիրտ եւ Ալ-Ջուֆրա քաղաքների վրա հարձակվելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գործողության շտաբի ներկայացուցիչ Աբդելհադի Դրախը: Նրա խոսքով՝ ուժերը, որոնք գործի են դրվել գործողության մեջ, «ստացել են ռազմական օգնություն եւ թիկունքային աջակցություն ու պատրաստ են ձեռնամուխ լինել Սիրտի եւ Ալ-Ջուֆրայի ազատագրմանը», եթե Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆ Հաֆթարի հետ բանակցությունները՝ այդ քաղաքներից իրենց կազմավորումների դուրսբերման շուրջ, ավարտվեն ձախողմամբ, օգոստոսի 4-ին հաղորդել են լիբիական ԶԼՄ-ները:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Լիբիայի արեւմուտքը, ներառյալ Տրիպոլի մայրաքաղաքը, վերահսկում Է ԱՀԿ-ն, իսկ արեւելքը՝ Հաֆթարի բանակը, որին աջակցում Է Թոբրուք քաղաքում նիստեր գումարող խորհրդարանը: 14 ամիս շարունակ ԼԱԲ-ը փորձել Է վերցնել Տրիպոլին: Հունիսին ԱՀԿ-ի ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, վերջ են դրել քաղաքի պաշարմանը եւ Հաֆթարի ուժերին հետ մղել դեպի Սիրտ-Ալ-Ջուֆրա գիծ, որը համարվում Է դեպի Լիբիայի «նավթային մահիկ» տանող դարպասներ: Միջազգային հանրակցությունը ջանքեր Է ներդնում Լիբիայում հրադադարի հասնելու եւ խաղաղ գործընթաց սկսելու նպատակով: Սակայն թե՛ մեկ, թե՛ մյուս հակամարտող կողմերը նախապայմաններ են առաջադրում բանակցություններ սկսելու համար: Արաբական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, օրերս Հաֆթարը կոչ Է արել ԱՄՆ-ին՝ պաշտպանել Լիբիայի ցամաքային եւ ծովային սահմանների նկատմամբ միջազգային վերահսկողության գաղափարը, որպեսզի վերջ դրվի Թուրքիայի կողմից Ազգային համաձայնության կառավարությանը զենք մատակարարելուն:

Իր հերթին գործողության շտաբի ներկայացուցիչ Աբդելհադի Դրախը Ռուսաստանին մեղադրել Է «երկակի չափորոշիչների» մեջ, պնդելով, որ նա ԱՀԿ-ին աջակցում Է խոսքերով, դրա հետ միասին անդրկուլիսային օգնություն Է ցուցաբերում Հաֆթարի ուժերին, գրում Է The Libya Observer թերթը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am