Մետրոյի Աջափնյակի կայարանը կկառուցի պետությունը. քաղաքապետարանն իր վրա է վերցրել մրցույթի անցկացումը

Armenpress 16:41, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանը կառուցելու է պետությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Երկարատև բանակցություններից հետո որոշում կայացվեց, որ Աջափնյակում մետրոյի կայարանը կառուցվելու է պետության կողմից։ Մենք մեզ վրա ենք վերցրել մրցույթի անցկացումը: Այս պահին մշակվում են երկփուլ մրցույթի պայմանները, որտեղ մասնակիցը պետք է առաջարկի տեխնիկական բնութագիր, նաև դրա հիման վրա երկրորդ փուլով տա իր նախագիծը։ Երբ կունենանք նախագիծ, այն կդնենք մրցույթի: Բաց տենդեր կլինի, և այն շինարարական ընկերությունը, որը կհաղթի, կկառուցի մետրոյի կայարանը», - նշեց Մարությանը։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am