Փաշինյանը նոր նշանակում է արել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում

Armenpress 16:24, 4 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Կարեն Ավանեսյանը նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Կարեն Բահատուրի Ավանեսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ»,- նշված է որոշման մեջ:

Կարեն Ավանեսյանը 2019թ. դեկտեմբերի 30-ից զբաղեցնում էր ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Եվրոպայի հայ համայնքի վարչության պետի պաշտոնը:

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ հուլիսի 28-ին զբաղեցրած պաշտոններից ազատվել էին վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը պաշտոնյաներ: Մասնավորապես զբաղեցրած պաշտոնից ազատվել էին գրասենյակի Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Կարեն Բահատուրի Ավանեսյանը, Եվրոպայի հայ համայնքների վարչության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Նատալյա Շավարշի Դանիելյանը, գրասենյակի Ամերիկայի հայ համայնքների վարչության Հարավային Ամերիկայի և Ավստրալիայի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Գոհար Ռաֆիկի Սահակյանը, Սփյուռքի ներուժի հաշվառման և տեղեկատվական վերլուծությունների վարչության պետ  Վաղինակ Անուշավանի Վարդանյանը, Հայրենադարձության և հետազոտությունների վարչության պետ Գրիգոր Միխայելի Արշակյանը, Համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության համահայկական և միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Հովհաննեսի Դավթյանը: Զբաղեցրած պաշտոնից ազատվել էին նաև հանձնակատարի գրասենյակի համահայկական, միջազգային և եկեղեցական կառույցների հետ կապերի վարչության պետ Քնարիկ Ռազմիկի Պետրոսյանը, Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Կարենի Անտոնյանը, Մերձավոր սփյուռքի հետ կապերի վարչության պետ Տարոն Արտաշեսի Շագոյանը ու Հայրենադարձության և հետազոտությունների վարչության հետազոտությունների բաժնի պետ Էլիզ Ալբերտի Գևորգյանը:

Վարչապետի այլ որոշումներով` գրասենյակում կատարվել էին նաև վերանշանակումներ:

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, որ 10 պաշտոնյաների ազատումները պայմանավորված են կառուցվածքային փոփոխություններով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am