ՍԱՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումները

Armenpress 18:11, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտակարգ դրության պայմաններում սկսված՝ պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում օր օրի դառնում է առավել մանրակրկիտ. տնտեսավարողները հիմանկանում պահպանում են սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից։

«Թերացումներ, սակայն, դեռ հայտնաբերվում են:

ՍԱՏՄ մասնագետներն օգոստոսի 3-ին ստուգայցեր են իրականացրել հանրապետության ողջ տարածքում. խախտումներ արձանագրվել են թե Երևանում, թե մարզերում: Դրանց բնույթն առավելապես պայամանվորված է անփութությամբ ու անուշադրությամբ. աշխատակիցները չեն կրում կամ ոչ պատշաճ են կրում դիմակները, ոչ բոլոր հաճախորդներն են ջերմաչափվում, ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները լրացվում են թերի, չի ապահովում սեղանների և անձանց սոցիալական հեռավորությունը, երբեմն նաև բացակայում են դիմակների համար նախատեսված փակ աղբամանները:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը, ուստի վերահսկող մարմինն ամենայն աչալջությամբ շարունակելու է ստուգայցերն ու կրկնայցերը, իսկ թերացող տնտեսվարողների համար անխուսափելի կլինի վարչական պատասխանատվությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am