Հանգստայան օրերին ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են ոչ սթափ 86 վարորդ

Armenpress 18:04, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանգստյան օրերին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի, ինչպես և մարզերն ու մայրաքաղաքը սպասարկող սպայական գումարտակների ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել հանրապետության ողջ տարածքում՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման 2533 դեպք։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 107 ավտոմեքենա։  Հայտնաբերվել է 85 ոչ սթափ վարորդ։ 18 մեքենա շահագործվում էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով։

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները՝ ընդգծելով, որ  ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները պարբերական են։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am