Հայաստանի «Լավագույն ֆուտբոլիստ»-ը Մորի Կոնեն է

Armenpress 17:21, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի «Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում քվեարկության արդյունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը «Շիրակ»-ից Մորի Կոնեն է: Հայաստանի՝ 2019/20 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում 2-րդ հորիզոնականում է «Նոա»-ի ֆուտբոլիստ Մաքսիմ Մայրովիչը, իսկ 3-րդ տեղն է զբաղեցրել «Լոռի»-ի հարձակվող Ջոնել Դեսիրեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև «Լավագույն մարզիչ» անվանակարգում քվեարկության արդյունքները: Հավաքելով 125 միավոր՝ լավագույն մարզիչ է ճանաչվել «Նոա»-ի գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը:   

99 միավորով երկրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:  71 միավորով լավագույն եռյակը եզրափակել է անցած մրցաշրջանում Գյումրիի «Շիրակը» գլխավորած, իսկ ներկայում Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:   

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am