Սոմալիի մայրաքաղաքում պայթյուն Է տեղի ունեցել

Armenpress 16:19, 3 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուժկու պայթյուն Է տեղի ունեցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել Է Սոմալիի Garowe տեղեկատվական պորտալը:

Պորտալի տվյալներով՝ մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործի Է գցել քաղաքի փողոցներից մեկում՝ ռեստորանի մերձակայքում:

Միջադեպի հետեւանքով հնարավոր են զոհեր, նշում Է պորտալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am