Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 209 նոր դեպք․ ապաքինվել է 193, մահացել 5 քաղաքացի

Armenpress 11:06, 2 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում օգոստոսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39 050 դեպք, որոնցից 29 750-ն` առողջացած:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 318 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 1045 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 166701 թեստավորում: Կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 209 նոր դեպք և 193 առողջացած։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 754 (ավելացել է ևս 5-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտները եղել են 80, 80 տարեկան տղամարդիկ և 72, 80, 61 տարեկան կանայք։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է նաև մահվան 228 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը հուլիսի 13-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև հուլիսի 13-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը հուլիսի 13-ից՝ ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև օգոստոսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ:

Լիլիթ Դեմուրյան

 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am