«Ռոմա»-ի մեկնարկային կազմը «Յուվենտուս»-ի դեմ խաղում

Armenpress 21:45, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի ֆուտբոլի առաջնության վերջին` 38-րդ տուրի «Յուվենտուս»-«Ռոմա» խաղի մեկնարկային կազմերը հայտնի են: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Պաուլո Ֆոնսեկան խաղադաշտ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը`  Ֆուսատո, Ֆասիո, Իբանես, Սմոլինգ, Զապակոստա, Վիլար, Քրիստանտե, Կալաֆիորի, Ձանիոլո,Պերոտի, Կալինիչ։

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէ:

Հանդիպումը կմեկնակի Երևանի ժամանակով 22:45-ին:

«Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 5-րդն է և ունի 67 միավոր: Թիմն արդեն իսկ ապահովել է տեղը Եվրոպայի լիգայի հաջորդ խաղարկությունում:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am