Արցախի նախագահը շնորհավորել է  կադաստրի ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ

Armenpress 14:32, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեոդեզիստի, հողաշինարարի և անշարժ գույքի կադաստրի աշխատակցի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ընդունել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի  գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեցին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար արժեքավոր նվերներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցներին: Հանդիպմանը քննարկվել են նաև համակարգի գործունեությանը, առկա խնդիրներին և անելիքներին վերաբերող հարցեր:

Այդ համատեքստում երկրի ղեկավարը  նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը ավելորդ վարչարարությունից զերծ պահելու, մատուցվող ծառայությունների որակը ու մատչելիությունը բարձրացնելու, համակարգում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու և կառավարության կողմից դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am