1000х90.jpg (78 KB)

Վիետնամում արձանագրվել են Covid-19-ից մահվան առաջին դեպքերը

Armenpress 14:16, 1 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վիետնամը հուլիսի 31-ին արձանագրել է նոր տիպի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Կորոնավիրուսից մահացած առաջին մարդը եղել է 70 տարեկան: 61-ամյա մեկ այլ մարդու մահվան մասին հայտնի է դարձել նույն օրն ավելի ուշ: 

Տեղում վիրուսի փոխանցման դեպքեր չէին եղել ավելի քան երեք ամիս, սակայն այս շաբաթ Դա Նանգին մոտ հանգստավայրերից մեկում բռնկում էր եղել:

95 մլն բնակչություն ունեցող այս երկրում համավարակի սկզբից արձանագրվել է ընդամենը 500-ից մի քիչ ավելի դեպք: Վիետնամը նախքան դեպքերի հայտնաբերումը փակել էր իր սահմանները ժամանողների համար՝ բացառությամբ իր քաղաքացիների: Երկիր վերադարձողներն էլ պետք է 14-օրյա կարանտին և թեստավորում անցնեին: 

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am