ԺՏՆՑ-­­ի 81-ամյակին «Հայաստան» տաղավարը կներկայանա եռօրյա ծրագրով

Armenpress 15:29, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի խոշորագույն էքսպոզիցիոն, թանգարանային և ռեկրեացիոն համալիրը՝ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսը (ԺՏՆՑ), նշում է հիմնադրման 81-րդ տարեդարձը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Այդ օրվան ընդառաջ համալիրի տարածքում գործող «Հայաստան» տաղավարը (թիվ 68) պատրաստել է եռօրյա տոնական ծրագիր, որը տեղի կունենա ցուցահանդեսային համալիրի կենտրոնական ծառուղում:

Հուլիսի 31-ին տեղի ունեցավ տոնական միջոցառումների բացումը, որտեղ ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը: Միջոցառմանը ներկա էր նաև «Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդես» ԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վիտալի Էմանուիլովը:

Տոնական միջոցառումները տեղի են ունենալու հուլիսի 31-ին, օգոստոսի 1-ին և 2-ին: Ծրագրում ընդգրկված են երաժշտական և պարային կոլեկտիվների ելույթներ, մրգերի և ազգային քաղցրավենիքների հյուրասիրություն, հայկական խոհանոցի ավանդական ճաշատեսակների պատրաստման վարպետության դասեր, հուշանվերների և մթերքների ցուցահանդես-վաճառք:

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am