Արոնյանը 7-րդն է ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում. Հայաստանն այստեղ ունի ևս 4 ներկայացուցիչ

Armenpress 14:18, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ­ի դասակարգման աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 7-րդն է, ինչպես նախորդ ամսին: Վարկանիշային աղյուսակի առաջատարը մնում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: 10-յակում ընդգրկվել են նաև Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Ուեսլի Սոն, Թեյմուր Ռաջաբովը և Անիշ Գիրին:

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, Կարեն Գրիգորյանը` 71-րդը, Հրանտ Մելքումյանը` 77-րդը, Սերգեյ Մովսեսյանը` 98-րդը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am