Օպերային թատրոնն առցանց համերգ կնվիրի կորոնավիրուսի պատճառով տուժած բոլոր երաժիշտներին

Armenpress 13:18, 31 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը և «Կոնստանտին Օրբելյան» հիմնադրամը առցանց համերգ կնվիրեն աշխարհի բոլոր երաժիշտներին, որոնք կորոնավիրուսի տարածման պատճառով հայտնվեցին դժվարին իրավիճակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կցուցադրվի առցանց օգոստոսի 2-ին՝ ժամը 20:00-ին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավարը Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանն է, համերգի երաժշտական ղեկավարը՝ Մկրտիչ Բաբաջանյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am