Համացանցում է հայտնվել Դոնալդ Թրամփի մասին «Կոմիի կանոնները» սերիալի թիզերը

Armenpress 21:51, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ YouTube-ում տեղադրել են The Comey rule (Կոմիի կանոնները) մինի-սերիալի թիզերը, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը կատարում է Բրենդան Գլիսոնը, ով հայտնի է «Հարրի Փոթեր» ֆիլմերում մասնակցությամբ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին փոխանցում է RadioTimes-ը։ 

Սերիալը հիմնված է Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրեն Ջեյմս Կոմիի A higher loyalty գրքի վրա, որը լույս է տեսել 2018 թվականին։ Գիրքը տպագրվել է այն բանից հետո, երբ Թրամփը 2017 թվականին հեռացրել է Կոմիին՝ Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակների հետաքննության գործի հետ կապված սկանդալի պատճառով։ 

RadioTimes-ի տեղեկություններով, սերիալում գործողությունները ծավալվում են ԱՄՆ նախագահական ընտրությունների շուրջ, որոնք տեղի են ունեցել 2016 թվականին։ 

Բրենդան Գլիսոնի հետ նախագծում նկարահանվել են նաև Ջեֆֆ Դենիելսը, Քինգսլի Բեն-Ադիրը, Ունա Չապլինը և այլք։ 

Սերիալի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 27-ին՝ Showtime-ով։  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am