Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի»-ից

Armenpress 19:32, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը հեռացել է «Սոչի» ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ֆուտբոլիստը հայտարարել է Sport24-ի հետ զրույցում: Լրացել է Կարապետյանի պայմանագրի ժամկետն ակումբի հետ: Նա շնորհակալություն է հայտնել թիմին և երկրպագուներին: 

«Զգացողություն ունեմ, որ ինչ-որ բան չեմ ապացուցել և կարող էի ավելին անել, բայց խաղային ժամանակ քիչ էի ստանում: «Սոչի»-ին կարող էի տալ ավելին, եթե ստանայի շատ խաղային ժամանակ»,-ասել է նա:

Կարապետյանը «Սոչի»-ի կազմում մասնակցել է 21 խաղի և դարձել է երկու գոլի հեղինակ: Նա ակումբից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am