Նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմարարի հետ

Armenpress 17:45, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Մորանին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագետին՝ պաշտոնավարման ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություն է մաղթել հետագա գործունեության մեջ:

Հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահն անդրադարձել է նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին ու լարվածությանը և ներկայացրել իր մտահոգությունները դրանց վերաբերյալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am