1000х90.jpg (78 KB)

Քյոլնում մոտ 30 ադրբեջանցիներ հարձակվել են հային պատկանող բարի վրա

Armenpress 16:24, 30 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քյոլնում 20-30 դիմակավորված ադրբեջանցիներ հուլիսի 24-ի  գիշերը հարձակվել են հայ գործարարին պատկանող նարգիլե բարի վրա. աթոռներ նետել և ջարդել պատուհանները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Zartonk media»-ն՝ հղում կատարելով Haypress-ին:

Ոստիկաններն ասել են, որ գույքին զգալի վնաս է պատճառվել: Իրավապահ մարմինները նաև ենթադրում են, որ դեպքը քաղաքական դրդապատճառներով է պայմանավորված և այժմ ուսումնասիրում են գործը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնեց. «Պատահարի վերաբերյալ տեղեկացված են Գերմանիայում Հայաստանի դեսպանությունը, Քյոլնի հայ համայնքը, Գերմանահայոց Առաջնորդարանը, Գերմանիայի պատկան մարմինները, Քյոլնի քաղաքային ոստիկանությունը: Վերջիններս լիովին տիրապետում են իրավիճակին, ընթանում է հետաքննություն»:

Հայ-ադրբեջանական սահմանի վերջին լարվածությունից հետո տարբեր երկրներում ադրբեջանցիները պարբերաբար սադրանքների են դիմում, հարձակվում հայերի կամ հայերին պատկանող գույքի վրա:

Աննա Գրիգորյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am