1000х90.jpg (78 KB)

«Ստարտափ ակումբ դեմո օր» միջոցառմանը կմասնակցի 13 ստարտափ

Armenpress 12:25, 27 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառմանը ՀՀ տարբեր համայնքներից կմասնակցի 13 ստարտափ, որի ժամանակ կբացահայտվի մարզերի պատանի ձեռներեցների ներուժը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ստարտափ ակումբ» կրթական ծրագիրը մղում է պատանիներին նորարարական գաղափարներ առաջ քաշելու, իրենց ստարտափները ստեղծելու և խթանում նրանց սոցիալական ներգրավվածության մակարդակը։

2019 թվականին ծրագիրը մեկնարկել է Հայաստանի մի քանի համայնքներում՝ Աշտարակում, Ապարանում, Գավառում, Եղվարդում, Կոթիում, Այգեհովտում և ունեցել է 13-17 տարեկան շուրջ 160 մասնակից։ Այժմ, երեք փուլից կազմված կրթական ծրագիրը մոտենում է ավարտին, և ձևավորվել են մի շարք ստարտափներ, որոնք կմասնակցեն կայանալիք «Ստարտափ ակումբ դեմո օր» միջոցառմանը։

«Ստարտափ ակումբ դեմո օր»-ի շրջանակում Աշտարակ, Ապարան, Եղվարդ, Գավառ, Կոթի և Այգեհովիտ համայնքներից 13 ստարտափ կներկայացնեն իրենց գաղափարները ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին ու ոլորտի գիտակներին։ «Ստարտափ ակումբ դեմո օր»-ը կանցկացվի մրցակցային ձևաչափով, որը ենթադրում է մասնակից ստարտափների կողմից փիչերի (pitch) ներկայացում, կարճատև հարց ու պատասխան, ժյուրիի կողմից գնահատում ու know-how, ինչպես նաև մրցանակներ ու նեթվորքինգի հնարավորություններ։

«Ստարտափ ակումբ դեմո օր» միջոցառման կապակցությամբ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արսեն Հարությունյանը նշել է, որ «Դեմո օրը» Ստարտափ ակումբի պատանի ստարտափերների համար առաջին ստեղծարար մարտահրավերը կդառնա։

«Այն նրանց հնարավորություն կտա գործնականում կիրառել դասընթացների ժամանակ ստացած բիզնես գիտելիքները»,- հայտնել է Հարությունյանը։

«Ստարտափ ակումբ դեմո օր» միջոցառումը, որը կազմակերպվել է Beeline Startup Incubator-ի հետ համագործակցության արդյունքում, տեղի կունենա 2020 թվ․ հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին։ Այն ամբողջությամբ անցկացվելու է առցանց, հայերեն։ Մանրամասների համար անհրաժեշտ է այցելել https://www.facebook.com/StartupClubArmenia/ կայքէջ։

Միջոցառումն անց է կացվելու Հայաստանում Beeline ընկերության և Children of Armenia Fund-ի հետ համագործակցության շրջանակներում և «Ստարտափ Արմենիա» հիմնադրամն այդ օրը կհայտարարի Հայաստանի մի շարք համայնքներում «Ստարտափ Ակումբ» կրթական ծրագրի ամփոփման և «Ստարտափ ակումբ դեմո օր» առցանց միջոցառման մասին։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am