Կայացել է Դուբայ-Երևան հատուկ չվերթը

Armenpress 15:17, 20 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Արմենիա» ավիաընկերությունը հուլիսի 19-ին իրականացրել է Դուբայ-Երևան հատուկ չվերթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանության աջակցությամբ «Արմենիա» ավիաընկերության իրականացրած Դուբայ-Երևան հատուկ չվերթով Հայաստան է ժամանել շուրջ 70 Հայաստանի և Վրաստանի քաղաքացի։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am