1000х90.jpg (78 KB)

Ադրբեջանական ԶՈՒ-ն թիրախավորել էր մարդասիրական օբյեկտը․ռուս զինթղթակցի ռեպորտաժը

Armenpress 11:46, 20 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼՒՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուս զինվորական թղթակից, WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը Տավուշի մարզի Բերդ քաղաքից ռեպորտաժ է պատրաստել՝ ներկայացնելով ադրբեջանական բանակի կողմից հրետակոծված «Տեվուշ տեքստիլը», որը դիմակներ է արտադրում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ի՞նչ օբյեկտների ուղղությամբ է հարվածում ադրբեջանական բանակ. դիմակներ արտադրող ֆրանսիական գործարան/ սահմանամերձ Բերդ» վերնագրով տեսանյությում Պեգովը նշում է, որ ադրբեջանական բանակը Դ-30 հաուբից հրանոթից առնվազն 4 արկ է նետել մարդասիրական օբյեկտի ուղղությամբ։

«Գործարանի 90 տոկոսը արտադրում է դիմակ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով։ Եվ խոսքը այստեղ գործարանի աշխտակիցների անվտանգության մասին չէ։ Թվում է, թե ամբողջ աշխարհը պետք է միավորվեր կորոնավիրուսի դեմ պայքարում և միասին հաղթահարեր այն։ Եվ այդ ընթացքում ադրբեջանական բանակը անբացատրելի պատճառերով և շարժառիթներով հարձակվում է մարդասիրական օբյեկտի վրա»,- նշել է Պեգովը։

Մանրամասները՝ տեսանյութում։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am