1000х90.jpg (78 KB)

COVID 19-ի դեմ պատվաստանյութը պարտադիր չի լինի. Գայանե Սահակյան

Armenpress 13:31, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում 200-ից ավելի թեկնածու պատվաստանյութեր կան, որոնց մի մասը վաղ կլինիկական փորձարկումների շրջանում է, երկուսն արդեն երրորդ փուլում են:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ երրորդ փուլի ավարտից հետո դրանք կգնան լիցենզավորման, այնուհետև նոր զանգվածային կիրառման թույլտվություն կտրվի:

«Այսօր երրորդ փուլն անցել են Չինաստանի ստեղծած պատվաստանյութը, ինչպես նաև Միացյալ Թագավարության և Իտալիայի համատեղ պատվաստանյութը: Կան պատվաստանյութեր, որոնք փորձարկումների երկրորդ փուլն ավարտել են և սեպտեմբերից կսկսեն երրորդ փուլը: Եթե կարողանանք ձեռք բերել արդեն զանգվածային կիրառման թույլտվություն ունեցող պատվաստանյութ, ապա այն պարտադիր չի լինի բոլորի համար, կսահմանվեն ռիսկի խմբերը, որոնց էլ կառաջարկվի պատվաստվել»,- ասաց Գայանե Սահակյանը:

Նրա խոսքով, այսօր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի հետ կապված ամբողջ աշխարհում պահանջարկը բավական բարձր է, և դժվար է ասել, որ Հայաստանը մինչև տարվա վերջ այն ձեռք կբերի: Թեպետ բանակցություններ իրականացվում են թե արտադրողների, թե գլոբալ կազմակերպությունների հետ, ըստ նրա, միևնույն է, դա բավական բարդ գործընթաց է: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am