Կանադայի արտաքին գործերի նախարարը կոչ է արել հարգել հրադադարի ռեժիմը

Armenpress 10:32, 17 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա Ֆիլիպ Շամպայնը հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի իրավիճակի վերաբերյալ։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարությունը հրապարակվել է Կանադայի կառավարության կայքում։

«Կանադան անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանի երկայքնով բռնությունների կապակցությամբ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ մեկտեղ Կանադան վճռականորեն կոչ է անում երկու կողմերին չդիմել ուժի կիրառման, հարգել հրադադարի ռեժիմը և պաշտպանել քաղաքացիներին։ Այս հակամարտության հանգուցալուծումը պետք է հաշվի առնի Հելսինկյան եզրափակիչ ակտը, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքները»,- ասված է հայտարարության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am