Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտեւի մինչեւ հուլիսի 28-ը

Armenpress 15:45, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտեւի մինչեւ հուլիսի 28-ը: Դրանից հետո Գամալեյայի ինստիտուտը կներկայացնի գրանցման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է Գամալեյայի անվան համաճարակաբանական եւ միկրոկենսաբանության կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

Նրա խոսքով՝ ավարտվել Է կլինիկական փորձարկումների առաջին փուլը, սկսվում Է երկրորդ փուլը, որի արդյունքը կդառնա ոչ միայն պատվաստանյութի անվտանգությունը, այլեւ դրա արդյունավետությունը:

«Այդ փուլը պետք Է տեւի եւ ավարտվի… հուլիսի 28-ին: Դրանից հետո մենք տվյալների հավաքման գործընթացում կլինենք, այժմ արդեն սկսել ենք դոսիե հավաքել գրանցման ներկայացնելու համար»,-ասել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am