ՆԱՏՕ-ն պետք Է «ավելի գլոբալ» դաշինք դառնա Չինաստանի դերի ուժեղացման ֆոնին. Ստոլտենբերգ

Armenpress 15:17, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ն աշխարհում Չինաստանի դերի ուժեղացման լույսով պետք Է ավելի ակտիվ համագործակցի այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Ավստրալիան, Նոր Զելանդիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել Է կազմակերպության գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Redaktionsnetzwerk Deutschland խմբագրական միավորմանը տված հարցազրույցում, որը հրապարակվել Է հուլիսի 13-ին:

«Ինչ վերաբերում Է Չինաստանի նկատամամբ ՆԱՏՕ-ի դիրքորոշմանն, ապա անհրաժեշտ Է տարբերել ռազմական ներկայությունը եւ քաղաքական նախաձեռնությունները: Ես հանդես եմ գալիս նոր, «խելացի» համաշխարհային-քաղաքական մոտեցման՝ ավելի գլոբալ ՆԱՏՕ-ի օգտին»,- ասել Է Մտոլտենբերգը: «Ուժերի գլոբալ հավասարակշռությունը տեղաշարժվում Է, եւ մենք պետք Է պահպանենք մեր տեխնոլոգիական առավելությունը»,- ասել Է նա՝ նշելով, որ Չինասանն այժմ գտնվում Է այն բանի ճանապարհին, որպեսզի դառնա առաջատար, մասնավորապես, արհեստական ինտելեկտի բնագավառում: Դաշինքի գլխավոր քարտուղարը նաեւ քննադատության Է ենթարկել Հոնկոնգում Պեկինի գործողությունները, այն Է՝ ՉԺՀ-ի այդ հատուկ վարչական շրջանում ազգային անվտանգության ապահովման մասին օրենքի ընդունումը:

«Չինաստանը դրանով իսկ ցուցադրում Է, որ չի բաժանում արժեքների մասին մեր պատկերացումները»,- գտնում Է նա: Նրա կարծիքով՝ նոր օրենքը «խախտում Է» «մեկ երկիր՝ երկու համակարգ» նոր օերենքի «գաղափարը»: Միեւնույն ժամանակ Ստոլտենբերգն ընդգծել Է, որ «Չինաստանը նոր հակառակորդ չԷ ՆԱՏՕ-ի համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am