Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ չարթերային թռիչքը կիրականացվի հուլիսի 17-ին

Armenpress 15:11, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Իրաքում Հայաստանի դեսպանությունը, Իրաքի Արտաքին գործերի նախարարության և Հայաստանում Իրաքի դեսպանության հետ համագործակցությամբ, հերթական անգամ կազմակերպել է հատուկ թռիչք Հայաստանի և Իրաքի քաղաքացիների տարհանման նպատակով (Բաղդադ-Երևան-Էրբիլ-Բաղդադ)։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Իրաքում ՀՀ դեսպանությունից, հատուկ թռիչքը իրականացնելու է «Իրաքյան ավիաուղիներ» ընկերությունը։

«Մեկնումը Բաղդադից Երևան տեղի կունենա հուլիսի 17-ին, նախնական դրությամբ առավոտյան ժամը 08:00-ին: Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք ցանկանում են վերադառնալ Հայրենիք, ցուցակագրվելու համար կարող են զանգահարել դեսպանություն՝ +9647808306424 հեռախոսահամարով։ Տոմսեր ձեռք բերելու կարգը և դրանց  արժեքը դեռևս որոշված չեն, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am