Դուբայ-Երևան չվերթը չեղարկվել է

Armenpress 14:55, 13 Հուլիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տեխնիկական հարցերով պայմանավորված՝ չեղարկվել է «Արմենիա» ավիաընկերության կողմից նախատեսված հուլիսի 15-ի Դուբայ-Երևան չվերթը ։

Ինչպես տեղեկացնում է «Արմեպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանությունը։

«Արմենիա» ավիաընկերության կողմից հավելյալ տեղեկատվության պարագայում դեսպանությունը կտեղեկացնի լրացուցիչ։ Այլ մանրամասների հետ կապված՝ խնդրում ենք կապ հաստատել «Արմենիա» ավիաընկերության հետ հետևյալ հեռախոսահամարով +374 11 747777»,- նշված է հաղորդագրության մեջ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am