Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 356 բնակիչ  

Armenpress 14:17, 13 Հուլիս, 2020

 ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Շիրակում կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել մարզի 356 բնակիչ։

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից: Հուլիսի 13-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 68 բնակիչ է բուժվում։ Մարտի 1­ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5 836 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 12-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4 482 նմուշառման հետազոտություն, հուլիսի 12-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 45 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 25 դեպք: 

Արմենուհի Մխոյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am