Մեկ օրում գրեթե 70 փախստական Է Սիրիա վերադարձել արտասահմանից

Armenpress 13:39, 13 Հուլիս, 2020
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած օրվա ընթացքում գրեթե 70 փախստական Է Սիրիա վերադարձել Լիբանանից: Այդ մասին վկայում Է փախստականների ընդունման, բաշխման եւ տեղավորման կենտրոնի լրատվական տեղեկագիրը, որը հրապարակվել Է Ռուսաստանի պաշտպանության նախարարության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:«Անցած օրվա ընթացքում Լիբանանի տարածքից «Ջեյդեթ-Յաբուս» եւ «Թել-Քալահ» անցակետերով Սիրիայի Արաբական Հանրապետություն Է վերադարձել 68 փախստական (20 կին, 35 երեխա): Հորդանանից՝ «Նասիբ» անցակետով փախստականների դուրսբերում չի իրականացվել»,-ասված Է տեղեկագրում:Հաղորդվում Է, որ օրվա ընթացքում մշտական բնակության վայրեր են վերադարձել Սիրիայի 18 քաղաքացիներ:Ի հավելումն նշվում Է, որ Սիրիայի զինված ուժերի ինժեներային ստորաբաժանումները մեկ օրում 19 հեկտար տարածք են ականազերծել Դումայի, (Դամասկոսի նահանգ), Ջասիմի եւ Էլ-Խարայի (Դերաայի նահանգ) բնակավայրերում: Հայտնաբերվել եւ ոչնչացվել են 22 պայթյունավտանգ առարկաներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am